https://arm.sputniknews.ru/20261126/rus-sahmanapahneric-masin-hajtararutjunic-hetvo-pashinjany-khvorhrdakcutjun-e-anckacrel–109806050.html
Ռուս սահմանապահներից մասին հայտարարությունից հետո Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Ռուս սահմանապահներից մասին հայտարարությունից հետո Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Sputnik Արմենիա
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա տարիներին ՀՀ սահմանների ամբողջական վերահսկողությունը մեր սահմանապահները պետք է իրականացնեն։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T20:33+0400
2026-11-26T20:33+0400
2026-11-26T20:34+0400
նիկոլ փաշինյան
սահմանապահ
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109805876_0:131:1500:975_1920x0_80_0_0_d534e9660bfa0ba2113707ef209cc3bd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայություն։Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել քննարկումները՝ առավելագույնս արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով:Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը պետական բոլոր սահմանների ամբողջ վերահսկողությունն առաջիկա տարիներին պետք է վերցնի իր վրա։ Նա ընդգծել էր, թե Հայաստանը շնորհակալ է ՌԴ սահմանապահներին այս ընթացքում ՀՀ սահմաններին կանգնելու համար, սակայն կարծում է՝ եկել է ժամանակը, որ մենք մեր սահմանի պատասխանատվությունն ամբողջովին վերցնենք մեզ վրա։Հիշեցնենք` ռուս սահմանապահները հսկում են հայ–թուրքական և հայ–իրանական սահմանները` բացառությամբ անցակետերի։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109805876_142:0:1475:1000_1920x0_80_0_0_5dc98a971e88589f26459acdbc8b5d43.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սահմանապահ, ռուսաստան, հայաստան
նիկոլ փաշինյան, սահմանապահ, ռուսաստան, հայաստան
20:33 26.11.2026 (Թարմացված է: 20:34 26.11.2026)
Բաժանորդագրվել
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա տարիներին ՀՀ սահմանների ամբողջական վերահսկողությունը մեր սահմանապահները պետք է իրականացնեն։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր։ Այս մասին
հայտնում է վարչապետի մամուլի ծառայություն։
«Անդրադարձ է կատարվել սահմանապահ ծառայության գործունեությանը, հաշվի առնելով միջազգային փորձը՝ վերջինիս կարողությունների հետագա զարգացմանը, ֆիզիկական ենթակառուցվածքներին, օպերատիվ կառավարմանը և այլն: Ներկայացվել են նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել քննարկումները՝ առավելագույնս արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով:
Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը
հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը պետական բոլոր սահմանների ամբողջ վերահսկողությունն առաջիկա տարիներին պետք է վերցնի իր վրա։ Նա ընդգծել էր, թե Հայաստանը շնորհակալ է ՌԴ սահմանապահներին այս ընթացքում ՀՀ սահմաններին կանգնելու համար, սակայն կարծում է՝ եկել է ժամանակը, որ մենք մեր սահմանի պատասխանատվությունն ամբողջովին վերցնենք մեզ վրա։
Հիշեցնենք` ռուս սահմանապահները հսկում են հայ–թուրքական և հայ–իրանական սահմանները` բացառությամբ անցակետերի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին
հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։