https://arm.sputniknews.ru/20261126/22-amja-harsnacuin-paki-tak-pahats-36-amja-tghamardy-dzerbakalvel-e-109805233.html
22-ամյա հարսնացուին փակի տակ պահած 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
22-ամյա հարսնացուին փակի տակ պահած 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T19:53+0400
2026-11-26T19:53+0400
2026-11-26T19:53+0400
ոստիկան
հհ ոստիկանություն
տղամարդ
կին
հարս
ձերբակալություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1192/91/11929101_0:107:2048:1259_1920x0_80_0_0_ae4e2ad83e6e8c23ba8e3556495c98af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Արտաշատում 36-ամյա տղամարդը փակի տակ է պահել 22-ամյա հարսնացուին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Նշվում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 19-ին, ոստիկանություն ահազանգել է հարսնացուի քույրն ու հայտնել տեղի ունեցածի մասին։ Ոստիկանները պարզել են, որ 22-ամյա կինը պահվում է Դուրյան փողոցի տներից մեկում։ Տեղեկություններ են եղել նաև այն մասին, որ տղամարդը կարող է զինված լինել։Տղամարդը ձերբակալվել է, իսկ տան բազմոցին ատրճանակ է հայտնաբերվել։Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1192/91/11929101_114:0:1934:1365_1920x0_80_0_0_2289a67c2e3dcba3f0524cdcbf877ff0.jpg.webp
ոստիկան, հհ ոստիկանություն, տղամարդ, կին, հարս, ձերբակալություն
ոստիկան, հհ ոստիկանություն, տղամարդ, կին, հարս, ձերբակալություն
Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ոստիկանները պարզել են, որ 22-ամյա կինը պահվում է Դուրյան փողոցի տներից մեկում։ Տեղեկություններ են եղել նաև այն մասին, որ տղամարդը կարող է զինված լինել։
«Տղամարդը հրաժարվել է ոստիկանների պահանջով բացել տան դուռը, ինչից հետո դեպքի վայր է կանչվել Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության խումբ։ Ոստիկանների և փրկարարների համակարգված գործողությունների արդյունքում տղամարդն ի վերջո բացել է դուռը»,- հայտնում են ոստիկանությունից։
Տղամարդը ձերբակալվել է, իսկ տան բազմոցին ատրճանակ է հայտնաբերվել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։