https://arm.sputniknews.ru/20261126/rd-i-ev-irani-shahery-petq-e-hashvi-arnven-zakharvovan-tripp-nakhagtsi-masin-109804750.html
ՌԴ-ի և Իրանի շահերը պետք է հաշվի առնվեն․ Զախարովան՝ TRIPP նախագծի մասին
ՌԴ-ի և Իրանի շահերը պետք է հաշվի առնվեն․ Զախարովան՝ TRIPP նախագծի մասին
Sputnik Արմենիա
Նախագիծը կրկնօրինակում է այն, ինչ մշակվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի… 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T19:30+0400
2026-11-26T19:30+0400
2026-11-26T19:31+0400
մարիա զախարովա
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109802383_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d5feccfdb872c553bf0aa40ee48b5e74.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում սկզբունքորեն կարևոր են համարում, որ TRIPP նախագծի իրականացման ժամանակ հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«Այս նախագիծը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի տարածաշրջանում։ Հակառակ դեպքում այդ տրանսպորտային-լոգիստիկ նախաձեռնությունը պարզապես դատապարտված է ձախողման»,- ասել է Զախարովան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին ազդարարեցին TRIPP նախագծի գործնական մեկնարկը։ Դրանից բառացիորեն մեկ ժամ առաջ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը չի հիմնվելու միայն «Թրամփի ուղու» վերաբերյալ Հայաստանի հավաստիացումների վրա և ուշադիր հետևելու է նախագծի իրականացմանը։Նա նաև նշել է, որ հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Մինչ օրս չեն հրապարակվել նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պարամետրերը և ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքի օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները:Նա հիշեցրել է, որ այն ժամանակ խոսքը ոչ միայն Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տարանցման կազմակերպման մասին էր, այլև դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելք ունեցող հայկական երկաթուղային ենթակառուցվածքի լիարժեք ապաշրջափակման մասին էր։ Սակայն, ցավոք, Երևանը սառեցրել է իր մասնակցությունը եռակողմ աշխատանքային խմբին 2023 թվականին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109802383_255:0:1695:1080_1920x0_80_0_0_12f0e7008dbf562509aa8e4cc7860d8f.jpg.webp
մարիա զախարովա, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, թրամփի ուղի (tripp), видео
մարիա զախարովա, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, թրամփի ուղի (tripp), видео
Նախագիծը կրկնօրինակում է այն, ինչ մշակվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում սկզբունքորեն կարևոր են համարում, որ TRIPP նախագծի իրականացման ժամանակ հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս նախագիծը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի տարածաշրջանում։ Հակառակ դեպքում այդ տրանսպորտային-լոգիստիկ նախաձեռնությունը պարզապես դատապարտված է ձախողման»,- ասել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Մինչ օրս չեն հրապարակվել նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պարամետրերը և ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքի օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները:
Զախարովան ընդգծել է, որ, ըստ էության, «Թրամփի ուղին» հիմնականում կրկնօրինակում է այն, ինչ մշակվել է անցած տարիներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Նա հիշեցրել է, որ այն ժամանակ խոսքը ոչ միայն Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տարանցման կազմակերպման մասին էր, այլև դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելք ունեցող հայկական երկաթուղային ենթակառուցվածքի լիարժեք ապաշրջափակման մասին էր։
Սակայն, ցավոք, Երևանը սառեցրել է իր մասնակցությունը եռակողմ աշխատանքային խմբին 2023 թվականին։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։