Թրամփն ու Ռյուտեն չեն ցանկանում, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն ընդլայնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել են ուկրաինական հակամարտության ընդլայնումը կանխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ Այդ մասին Դոնալդ Թրամփն է հայտարարել՝ Truth Social սոցցանցում։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի կողմից զսպվածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ հակամարտության ընդլայնումը կանխելու նպատակով։

«Մենք մանրամասն քննարկեցինք, թե որքան կարևոր է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է՝ դիտավորյալ կամ անզգուշաբար, հանգեցնել հակամարտության ընդլայնմանը»,- մասնավորապես, գրել է Թրամփը։

Նա նշել է նաև, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը։

Leave a comment