Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Անազատության ընդհանուր ժամկետով (բանտային + տնային կալանք) Աշոտյանն արդեն իսկ «ռեկորդակիր» է քաղբանտարկյալների մեջ՝ 950 օր։ Հուսամ՝ բանը չի հասնի 1000 օրվա տխուր «նշաձողին»։ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Մելիքյանը։
Աշոտյանը կալանավորված է հունիսի 5-ից, իսկ հուլիսի 30–ից՝ տնային կալանքի տակ է:
Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանը մի խումբ նախլին պաշտոնյաների հետ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։