https://arm.sputniknews.ru/20261126/mijamtutjun-e-hh-nerqin-gvortserin-zakharvovan-meknabanel-e-vadefuli–hajtararutjuny-109802992.html
Միջամտություն է ՀՀ ներքին գործերին․ Զախարովան մեկնաբանել է Վադեֆուլի հայտարարությունը
Միջամտություն է ՀՀ ներքին գործերին․ Զախարովան մեկնաբանել է Վադեֆուլի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Զախարովան նշել է` Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, շահագրգռված չէ ճգնաժամերով և հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և… 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T19:08+0400
2026-11-26T19:08+0400
2026-11-26T19:09+0400
հայաստան
ռուսաստան
գերմանիա
մարիա զախարովա
յոհան վադեֆուլ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109801408_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0e7f6e043cb5fe3e4b3e9a669bf92933.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությունը, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Զախարովայի խոսքով՝ Վադեֆուլի հայտարարությունները, որոնք արվել են Հայաստանում և Ադրբեջանում, նոր չեն և տեղավորվում են ԵՄ ապակառուցողական գործողությունների շարքում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրամիությունը ձգտում է Հարավային Կովկասում սեփական նարատիվներն առաջ տանել ոչ թե հանուն ինչ-որ բանի զարգացման, այլ Ռուսաստանին դուրս մղելու և լարվածության նոր օջախներ ստեղծելու նպատակով։Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, շահագրգռված չէ ճգնաժամերով և հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության օգտին:«Հենց ռուսական ակտիվ մասնակցությունը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին, մշակել հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզ»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:Նա նաև նշել է, որ Ռուսաստանը, ինչպես տարածաշրջանի մյուս երկրները և նրանց հարևանները, հավատարիմ է տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքին: Նրա խոսքով՝ այս մոտեցումն ընկած է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության հիմքում:«Կարող եմ հավաստիացնել, որ այն կակտիվանա հերթական փուլում»,- հավելել է Զախարովան:Հիշեցնենք` նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվեց նոյեմբերի 23-ին։ Ի տարբերություն գործող հիմնական օրենքի` նախաբանում հղում չկա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ձգտման մասին:Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին առաջարկել էր «պարզ գործարք» կնքել: Փաշինյանի խոսքով` դրա համար բավական է, որ ընդդիմությունը համաձայնի նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ Հակառակ դեպքում վարչապետը սպառնացել էր «գործի գցել» արտահերթ ընտրությունների «բուլդոզերը», որի արդյունքում, նրա խոսքով, ներկայիս երկու ընդդիմադիր ուժերից ոչ մեկը չի անցնի խորհրդարան։
գերմանիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109801408_241:0:1681:1080_1920x0_80_0_0_7d316240b47e3f60c15994ccbda2a994.jpg.webp
հայաստան, ռուսաստան, գերմանիա, մարիա զախարովա, յոհան վադեֆուլ, видео
հայաստան, ռուսաստան, գերմանիա, մարիա զախարովա, յոհան վադեֆուլ, видео
Զախարովան նշել է` Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, շահագրգռված չէ ճգնաժամերով և հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության օգտին։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությունը, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նման որոշումներ հայ ժողովուրդը պետք է կայացնի ինքնուրույն՝ առանց դրսից եկող հուշումների»,- ընդգծել է նա:
Զախարովայի խոսքով՝ Վադեֆուլի հայտարարությունները, որոնք արվել են Հայաստանում և Ադրբեջանում, նոր չեն և տեղավորվում են ԵՄ ապակառուցողական գործողությունների շարքում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրամիությունը ձգտում է Հարավային Կովկասում սեփական նարատիվներն առաջ տանել ոչ թե հանուն ինչ-որ բանի զարգացման, այլ Ռուսաստանին դուրս մղելու և լարվածության նոր օջախներ ստեղծելու նպատակով։
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, շահագրգռված չէ ճգնաժամերով և հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության օգտին:
«Հենց ռուսական ակտիվ մասնակցությունը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին, մշակել հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզ»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը, ինչպես տարածաշրջանի մյուս երկրները և նրանց հարևանները, հավատարիմ է տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքին: Նրա խոսքով՝ այս մոտեցումն ընկած է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության հիմքում:
«Կարող եմ հավաստիացնել, որ այն կակտիվանա հերթական փուլում»,- հավելել է Զախարովան:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին առաջարկել էր «պարզ գործարք» կնքել: Փաշինյանի խոսքով` դրա համար բավական է, որ ընդդիմությունը համաձայնի նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ Հակառակ դեպքում վարչապետը սպառնացել էր «գործի գցել» արտահերթ ընտրությունների «բուլդոզերը», որի արդյունքում, նրա խոսքով, ներկայիս երկու ընդդիմադիր ուժերից ոչ մեկը չի անցնի խորհրդարան։