Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել է 5 մեքենա․ մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 26-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում ճանապարհին գոյացած ջրի հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ են բախվել

 

Տեղում պարզվել է, որ մերկասառույցի պատճառով բախվել են 2 «Hyundai Elantra»-ն, Saturn Vue XE-ն, Dongfeng բեռնատարը և Nissan Latino-ն, վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել Հրազդան  գետի ափին։

Ավտոմեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային։

Leave a comment