Պուտինը Թրամփի հետ պահպանում է գործնական, պրագմատիկ և նույնիսկ բարեկամական հարաբերություններ, ինչն օգնում է նրանց քննարկել ամենաբարդ հարցերը․ այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
▪️ ԵՄ-ն իր բյուջետային քննարկումներում նախատեսում է խոշոր գումարներ հատկացնել պատերազմին, այլ ոչ թե խաղաղությանը․
▪️ Ուկրաինային միջոցներ հատկացնելուց հետո եվրոպական երկրների քաղաքացիների տրամադրության տակ պարզապես ավելի քիչ գումար կմնա․
▪️ Կիևի վարչակարգը, ֆինանսական աջակցությամբ ոգևորված, ավելի քիչ է հակված խաղաղության, փոխարենը՝ ավելի շատ կենտրոնացած է պատերազմի վրա․
▪️ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը վնաս է հասցնում ԵՄ քաղաքացիներին, քանի որ այն միջոցները, որոնք կարող էին ուղղվել դպրոցների և հիվանդանոցների վերանորոգմանը, ծախսվում են զինամթերքի վրա․
▪️ Երբ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ չպետք է տա հակամարտության ընդլայնումը, նա, հավանաբար, նկատի ուներ Կիևի գործողությունները՝ ուղղված ռազմական գործողությունների աշխարհագրական շրջանակի ընդլայնմանը․
▪️ Կիեւի՝ հակամարտության աշխարհագրությունն ընդլայնելու փորձերը կարող են չափազանց վտանգավոր լինել. սա մի սցենար է, որը ոչ ոք չէր ցանկանա․