Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Հորմուզի նեղուցում երկու լցանավ պայթել է ծովային ականների վրա։
«Այսօրվա առաջին իսկ ժամերին երկու լցանավ՝ խախտելով սահմանված կարգը, պայթել են ծովային ականների վրա՝ Ալ-Խասաբ նավահանգստից հյուսիս և հրդեհվել», — ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Իրանի զինվորականների փոխանցմամբ՝ նավերից մեկը գերխոշոր լցանավ է, որը տեղափոխում էր ավելի քան երկու միլիոն բարել նավթ։