ՀՀ կառավարությունը մոտ 4 միլիարդ 470 միլիոն դրամ է ուղղել արտահանման խթանման և վերամշակման նպատակով գյուղատնտեսական արտադրանքի մթերման աջակցության ծրագրերի ֆինանսական պարտավորությունների կատարմանը։
Հատկացված ֆինանսական միջոցներից 3․263 մլրդ դրամը կուղղվի ջերմատնային արտադրանքի որոշ տեսակների արտահանման խթանմանն ուղղված ծրագրին, հայտնում է Արմենպրեսը:
Թարմ մրգերի, սննդամթերքի և խմիչքների առանձին տեսակների արտահանողներին աջակցելու նպատակով նախատեսվել է մոտ 408․35 մլն դրամ։
Եվս մոտ 794․64 մլն դրամ կտրամադրվի «Սյունիքի մարզից թուզ և Հայաստանի տարածքից դեղձ մթերող տնտեսավարողների սուբսիդավորման համար․:
Ֆինանսական միջոցները հատկացվել են գործող աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում ստանձնած փոխհատուցման պարտավորությունները կատարելու նպատակով։
Նշված ծրագրերը գործարկվել են արտահանող տնտեսավարողներին աջակցելու, ինչպես նաև արտահանման շուկաների բազմազանեցմանը նպաստելու համար։