Ռոբերտ Քոչարյանը պետք է չլինի ազատության մեջ և դրա մասին թաքուն չեմ ասել. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է չլինի ազատության մեջ և դրա մասին թաքուն չեմ ասել, դրա մասին ասել եմ Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների ներկայությամբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին՝ վարչապետը նշեց. «Շատ տարօրինակ է, որ մենք մտածում ենք, որ նոր Սահմանադրության ընդունման պրոցեսը լինի ապաքաղաքական: Առաջին անգամ է, որ մենք ունենք Սահմանադրության տեքստ, որը ոչ մի կոնկրետ անձի վրա կարված չի, առանցքային նպատակներից մեկը հենց դա է, այդ մեղադրանքը չկա, որ իմ հագով է կարված, դա չի էլ կարող լինել»:
Անդրադառնալով բանակում կադրային փոփոխություններին՝ Փաշինյանն ասաց. «Բանակի հետ կապված միջնորդություն եմ արել կադրային փոփոխության»: