Քաղաքացիները շնորհակալություն են հայտնել, որ երբ ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման է հանձնվել, իրենց հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են. Մեսրոպյան

Քաղաքացիները շնորհակալություն են հայտնել, որ երբ ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման է հանձնվել, իրենց հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են. Մեսրոպյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Անձամբ իմ օրինակով՝ շատ են եղել դեպքեր, երբ փողոցում անծանոթ քաղաքացիներ՝  ճանաչելով ինձ, մոտեցել ու շնորհակալություն են հայտնել, որ այն պահից, երբ ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման է հանձնվել, իրենց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

Մեսրոպյանի խոսքով՝ որոշակի քանակի դիմում-բողոքներ է ստացել  քաղաքացիներից, որոնք կասկածներ ունեն և պնդում են, որ իրենց մոտ հավելագրման երևույթ են նկատել. «Մենք այդ դիմում-բողոքների հետևից անպայման կգնանք: Ես էլ իմ տեսածն ու զգացածն եմ ասում, մեկ կամ երկու մարդու պնդումերով, գնահատականներով ու ոչ մասնագիտական կարծիքներով՝ հնարավոր չէ համաձայնվել նման տեսակետների հետ: ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերությունում հունվարին հավելագրման որևէ դեպքեր չեն արձանագրվել»:

Leave a comment