https://arm.sputniknews.ru/20261126/hhin-e-karvogh-e-hetaqrqrel-ardaradatutjan-tneri-zargacman-vracakan-pvordzy-salia-109777576.html
ՀՀ–ին է կարող է հետաքրքրել Արդարադատության տների զարգացման վրացական փորձը. Սալիա
ՀՀ–ին է կարող է հետաքրքրել Արդարադատության տների զարգացման վրացական փորձը. Սալիա
Sputnik Արմենիա
Սալիան նաև նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցություն է հաստատված քրեաիրավական ոլորտում։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T12:31+0400
2026-11-26T12:31+0400
2026-11-26T12:31+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
դատապարտյալ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109770034_0:0:1600:901_1920x0_80_0_0_adb1c4dca9f76c7711cffee7a23bb572.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին կարող է հետաքրքրել Արդարադատության տների զարգացման վրացական փորձը։ Հայ-վրացական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Նրա խոսքով՝ այսօր Վրաստանն ընդլայնում է պետական ծառայությունների մատուցումը թվային հարթակների միջոցով։ Այս համատեքստում վրացական կողմին ևս հետաքրքրում է Հայաստանի փորձը, մասնավորապես՝ պետական և մասնավոր հատվածներում արդեն ներդրված թվային լուծումները։Սալիան նաև նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցություն է հաստատված քրեաիրավական ոլորտում, այդ թվում՝ դատապարտյալների արտահանձնման հարցերում։ Երկու երկրների միջև ամեն տարի տեղի է ունենում դատապարտյալների փոխանցում, սակայն նախարարը դժվարացավ նշել նման դեպքերի հստակ թիվը։Նախարարն ընդգծեց, որ կողմերն ակտիվորեն համագործակցում են քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մեխանիզմների շրջանակում։ Նրա գնահատմամբ՝ այս ոլորտում համապատասխան կառույցների փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է, և այս ուղղությամբ էական խնդիրներ չկան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109770034_0:0:1424:1067_1920x0_80_0_0_d6701e224669c10f47f7405eaa36c66f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, դատապարտյալ
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, դատապարտյալ
Բաժանորդագրվել
Սալիան նաև նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցություն է հաստատված քրեաիրավական ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին կարող է հետաքրքրել Արդարադատության տների զարգացման վրացական փորձը։ Հայ-վրացական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։
Նրա խոսքով՝ այսօր Վրաստանն ընդլայնում է պետական ծառայությունների մատուցումը թվային հարթակների միջոցով։ Այս համատեքստում վրացական կողմին ևս հետաքրքրում է Հայաստանի փորձը, մասնավորապես՝ պետական և մասնավոր հատվածներում արդեն ներդրված թվային լուծումները։
Սալիան նաև նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցություն է հաստատված քրեաիրավական ոլորտում, այդ թվում՝ դատապարտյալների արտահանձնման հարցերում։ Երկու երկրների միջև ամեն տարի տեղի է ունենում դատապարտյալների փոխանցում, սակայն նախարարը դժվարացավ նշել նման դեպքերի հստակ թիվը։
«Ինչ վերաբերում է քրեաիրավական ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ դատապարտյալների արտահանձնմանը, ապա այս հարցում մենք, անկասկած, շատ սերտ փոխգործակցություն ունենք», – նշեց նա։
Նախարարն ընդգծեց, որ կողմերն ակտիվորեն համագործակցում են քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մեխանիզմների շրջանակում։ Նրա գնահատմամբ՝ այս ոլորտում համապատասխան կառույցների փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է, և այս ուղղությամբ էական խնդիրներ չկան։