Իսրայելի իշխանություններին անհրաժեշտ է ազատվել ռազմատենչ մտածելակերպից․ Քուշներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի իշխանություններին անհրաժեշտ է ազատվել ռազմատենչ մտածելակերպից և սկսել աշխատել տնտեսական դիվանագիտության ուղղությամբ։ Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։

«Կարծում եմ՝ Իսրայելն իսկապես պետք է կենտրոնանա պատերազմի ժամանակաշրջանին բնորոշ կայուն մտածելակերպից ազատվելու վրա։ Իմ կարծիքով՝ նրան անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տնտեսական դիվանագիտությանը։ Օրինակ՝ նայեք սաուդցիներին կամ էմիրաթցիներին։ Նրանք գալիս են Վաշինգտոն, իրենց հետ բերում 100 գործարարի և գործարքներ կնքում։ Կարծում եմ՝ Իսրայելն ունի ուժեղ տնտեսություն և հիանալի տեխնոլոգիաներ։ Մենք պետք է սկսենք հասկանալ, թե ինչ օգուտ կարող է տալ Իսրայելի հետ գործընկերությունը»,- նոյեմբերի 25-ին Axel Springer մեդիակոնցեռնի ղեկավար Մաթիաս Դյոփֆների փոդքասթում ասել է Քուշները։

Leave a comment