Նարեկ Մկրտչյանն այցելել է Հովնանյան դպրոց և հանդիպել աշակերտների հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առիթ ունեցա այցելելու Հովնանյան դպրոց և հանդիպելու դպրոցի ղեկավարությանն ու աշակերտներին։

Հանդիպման ընթացքում ծանոթացել եմ դպրոցի կրթական նախաձեռնություններին, աշակերտների հետաքրքրություններին և կրթական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերին։ Աշակերտների հետ զրույցի ընթացքում անդրադարձել ենք նրանց հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ Հայաստանի զարգացման գործում երիտասարդության դերակատարությանը և դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին։

Այցիս շրջանակում ծանոթացել եմ նաև «ACT–Հովնանյան կրթական կամուրջ» ծրագրին, որի միջոցով Հայաստանի ACT քոլեջը դպրոցում ներդրել է համակարգչային գիտության և արհեստական բանականության կրթական մոդել։ Դասերն անցկացնում են Հայաստանից ժամանած փորձագետները։

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը

Leave a comment