Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Բաժանորդագրվել

Բքի և մերկասառույցի պատճառով ճանապարհը դեռ փակ է բեռնատարների համար։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտի համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար տրանսպորտի երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ճանապարհը բեռնատարների համար դեռ փակ է բքի և մերկասառույցի պատճառով։

Հիշեցնենք` Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):

Leave a comment