Իրանի ռազմածովային ուժերը նոյեմբերի 17-ին հայտնել են, որ Հորմուզի նեղուցից արևելք նավթատար տանկերը բախվել է ծովային ականի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, և նավը կանգ է առել։
Այս մասին հայտարարություն է տարածել իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Իրանի ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ տանկերը հայտնաբերվելուց հետո անտեսել է իրեն ուղղված նախազգուշացումները։
Նավի նավիգացիոն համակարգերն անջատված են եղել։