ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Հասարակություն

25.11.2026 | 19:14

ԱԱԾ աշխատակիցների անունից Telegram հավելվածի միջոցով քաղաքացիների նկատմամբ խարդախության նոր փորձեր են իրականացվում։ Այս մասին զգուշացնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։

Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Տարբեր պատրվակներով նրանցից պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, դրանք փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել խարդախների տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։

Կիբեռոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին զգոն լինել և չտրվել նման պահանջներին։

Մասնավորապես՝

  • չվստահել ԱԱԾ աշխատակից ներկայացող անհայտ անձանց զանգերին և հաղորդագրություններին,
  • չփոխանցել գումար կամ կրիպտոակտիվներ,
  • կասկածելի դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք, որ նմանատիպ հաղորդագրությունների և զանգերի միջոցով խարդախները փորձում են մոլորեցնել քաղաքացիներին և հափշտակել նրանց ֆինանսական միջոցները։

Leave a comment