«Ծանոթացանք տեսակետների լայն շրջանակի». ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններն ամեն տարի երկու օր շարունակ համատեղ հանդիպումներ են անցկացնում

Ամեն տարի Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանները երկու օր շարունակ համատեղ հանդիպումներ են անցկացնում՝ գնահատելու ԵՄ-Հայաստան գործընկերության ընթացիկ վիճակը և անմիջականորեն լսելու Հայաստանի պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները։

Սա արտահայտում է Հայաստանի և նրա ժողովրդի նկատմամբ մեր համատեղ երկարաժամկետ հանձնառությունը։

Այս տարի մենք հանդիպումներ ունեցանք Հայաստանի ղեկավարության, այդ թվում՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի հետ:

Մենք նաև հանդիպումներ ունեցանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտաքին քաղաքականության, անվտանգության և ժողովրդավարության հարցերը, ինչպես նաև լրագրողների հետ՝ խոսքի ազատության և անկախ լրատվամիջոցների թեմաները։ Մենք ծանոթացանք տեսակետների լայն շրջանակի:

Դեսպանները նաև ընդգծել են, թե ինչ աջակցություն են Եվրոպական միությունն ու նրա անդամ պետություններն արդեն իսկ ապահովում Հայաստանի ժողովրդի համար, մասնավորապես ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությունը, Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին աջակցությունը, տարածաշրջանում խաղաղության և կապակցվածությանն ուղղված աջակցությունը, ինչպես նաև հոկտեմբերից հայկական ապրանքների մեծ մասի համար դեպի ԵՄ շուկա ժամանակավոր արտահանման՝ առանց մաքսատուրքերի հասանելիությունը։

Այս հանդիպումները լավ հնարավորություն ընձեռեցին քննարկելու մեր շարունակական համագործակցությունն ու առաջիկա տարվա առաջնահերթությունները։

ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment