Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Իրանցի պաշտոնյաները քննարկում են շրջափակումն ուժով ճեղքելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW)։

Առաջարկվող քայլերը ներառում են տարածաշրջանում նավթատար լցանավերի տեղակայում, ինչպես նաև ամերիկյան և ԱՄՆ-ին աջակցող տարածաշրջանային օբյեկտների ոչնչացում։

Իրանը նաև մշակում է ավելի հզոր շարժիչներով և հարվածից առաջ մանևրելու ունակ մարտագլխիկներով հրթիռներ։ Դրանք նախատեսված են թիրախներն ավելի ճշգրիտ խոցելու և հրթիռների խոցման հավանականությունը նվազեցնելու համար։

Կիրառվող տեխնոլոգիաների նմանությունը, հավանաբար, Իրանին թույլ կտա նմանատիպ հրթիռներն արտադրել՝ արտադրական շղթայում նվազագույն փոփոխություններ կատարելով։

NEWS.am

Leave a comment