https://arm.sputniknews.ru/20261125/volkswagen-i-hazaravvor-ashkhatakicner-sev-dagaghnervov-durs-en-ekel-bvoghvoqi-inch-en-pahanjum–109752675.html
Volkswagen-ի հազարավոր աշխատակիցներ սև դագաղներով դուրս են եկել բողոքի. ի՞նչ են պահանջում
Volkswagen-ի հազարավոր աշխատակիցներ սև դագաղներով դուրս են եկել բողոքի. ի՞նչ են պահանջում
Sputnik Արմենիա
Նախորդ ակցիան, որը կոչվում էր «Volkswagen-ի հուղարկավորությունը», ոչ միանշանակ արդյունավետություն է ունեցել. Գերմանիայում աշխատողներին հաջողվել է հասնել նրան… 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T18:25+0400
2026-11-25T18:25+0400
2026-11-25T18:25+0400
կիբեռհանցագործություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109748183_0:120:1600:1020_1920x0_80_0_0_827891d2f67abc3313548ce934895f15.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գերմանիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Էմդեն քաղաքում Volkswagen-ի ավելի քան 4,5 հազար աշխատակիցներ բողոքի են դուրս եկել սև դագաղներով, որոնց վրա գրված է եղել «Ապագա» և «Վստահություն»:Աշխատակիցները վանկարկել են կարգախոսներ, ծածանել պաստառներ և զգուշացրել, որ պատրաստ են 2027 թվականի հունվարի 1-ից գործադուլ անել: Նրանք բողոքում են ծախսերի կրճատման, աշխատավարձերի սառեցման, նպաստների մի մասի չեղարկման և աշխատաժամանակը առանց հավելավճարի ավելացնելու դեմ:Էմդենում Volkswagen-ի գործարանը փակման վտանգի տակ է հայտնվել, և բողոքի երթը կազմակերպվել է նախքան կոնցեռնի ղեկավարության հետ բանակցությունների առաջին փուլը: Սև դագաղները խորհրդանշել են «մահ», եթե ղեկավարությունը առաջ մղի իր պայմանները:Արհմիության և Volkswagen-ի ղեկավարության միջև երկժամյա բանակցություններն արդյունք չեն տվել։ Նշանակվել է բանակցությունների հաջորդ փուլ, այն տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ Ցվիկաուում։ Այնտեղ է գտնվում գլխավոր փորձարարական և տրանսֆորմացիոն հարթակը, որտեղ կոնցեռնը մշակում է վերջին տարիների առանցքային ռազմավարական նորարարությունները։ Սա նախատեսված վերջին բանակցային փուլն է մինչև 2027 թվականի հունվարը, երբ գործադուլները կարող են վերսկսվել երկխոսության ձախողման դեպքում:«Ավելի վաղ Volkswagen-ի բանվորներն արդեն օգտագործել էին դագաղներ Վոլֆսբուրգում և Բրյուսելում գտնվող Audi-ի բելգիական գործարանում (մտնում է VW Group կոնցեռնի կազմի մեջ) տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ՝ 2024 թվականի ճգնաժամի նախորդ ալիքի ընթացքում։ Այն ժամանակ բողոքն անցավ փոփոխական հաջողությամբ. Գերմանիայում բանվորներին հաջողվեց պահպանել գործարանները (թեկուզ փոխզիջումների գնով), իսկ Բելգիայում ձեռնարկությունն այնուամենայնիվ փակվեց, բայց աշխատակիցները հասան խոշոր արձակման նպաստների վճարման։2024 թվականի աշնանը Volkswagen-ն իր 87-ամյա պատմության մեջ առաջին անգամ խոսեց Գերմանիայում գործարանների փակման մասին։ Պատճառներն են՝ թույլ պահանջարկը Եվրոպայում, թանկ էներգակիրները, էլեկտրամոբիլներին դանդաղ անցումը, բազմամիլիարդանոց տարեկան մաքսատուրքերը և Չինաստանի կողմից մրցակցության ուժեղացումը։ Արդյունքում աշխարհի մեծությամբ երկրորդ ավտոարտադրողի ղեկավարությունը ստիպված եղավ վերակառուցել իր գլոբալ բիզնեսը՝ միաժամանակ առաջարկելով կրճատել ծախսերը 4 միլիարդ եվրոյով, շուրջ 120 հազար աշխատակցի աշխատավարձը նվազեցնել 10%-ով, փակել գերմանական տասը գործարանից մինչև երեքը և աշխատանքից ազատել 100 000 բանվորի»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109748183_0:0:1424:1067_1920x0_80_0_0_77284e942044bf365eaefe09e3c2eb57.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիբեռհանցագործություն
Բաժանորդագրվել
Նախորդ ակցիան, որը կոչվում էր «Volkswagen-ի հուղարկավորությունը», ոչ միանշանակ արդյունավետություն է ունեցել. Գերմանիայում աշխատողներին հաջողվել է հասնել նրան, որ գործարանները շարունակեն աշխատանքը, իսկ Բելգիայում գործարանն այնուամենայնիվ փակվել է:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գերմանիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Էմդեն քաղաքում Volkswagen-ի ավելի քան 4,5 հազար աշխատակիցներ բողոքի են դուրս եկել սև դագաղներով, որոնց վրա գրված է եղել «Ապագա» և «Վստահություն»:
Աշխատակիցները վանկարկել են կարգախոսներ, ծածանել պաստառներ և զգուշացրել, որ պատրաստ են 2027 թվականի հունվարի 1-ից գործադուլ անել: Նրանք բողոքում են ծախսերի կրճատման, աշխատավարձերի սառեցման, նպաստների մի մասի չեղարկման և աշխատաժամանակը առանց հավելավճարի ավելացնելու դեմ:
Էմդենում Volkswagen-ի գործարանը փակման վտանգի տակ է հայտնվել, և բողոքի երթը կազմակերպվել է նախքան կոնցեռնի ղեկավարության հետ բանակցությունների առաջին փուլը: Սև դագաղները խորհրդանշել են «մահ», եթե ղեկավարությունը առաջ մղի իր պայմանները:
Արհմիության և Volkswagen-ի ղեկավարության միջև երկժամյա բանակցություններն արդյունք չեն տվել։ Նշանակվել է բանակցությունների հաջորդ փուլ, այն տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ Ցվիկաուում։ Այնտեղ է գտնվում գլխավոր փորձարարական և տրանսֆորմացիոն հարթակը, որտեղ կոնցեռնը մշակում է վերջին տարիների առանցքային ռազմավարական նորարարությունները։ Սա նախատեսված վերջին բանակցային փուլն է մինչև 2027 թվականի հունվարը, երբ գործադուլները կարող են վերսկսվել երկխոսության ձախողման դեպքում:
«Ավելի վաղ Volkswagen-ի բանվորներն արդեն օգտագործել էին դագաղներ Վոլֆսբուրգում և Բրյուսելում գտնվող Audi-ի բելգիական գործարանում (մտնում է VW Group կոնցեռնի կազմի մեջ) տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ՝ 2024 թվականի ճգնաժամի նախորդ ալիքի ընթացքում։ Այն ժամանակ բողոքն անցավ փոփոխական հաջողությամբ. Գերմանիայում բանվորներին հաջողվեց պահպանել գործարանները (թեկուզ փոխզիջումների գնով), իսկ Բելգիայում ձեռնարկությունն այնուամենայնիվ փակվեց, բայց աշխատակիցները հասան խոշոր արձակման նպաստների վճարման։
2024 թվականի աշնանը Volkswagen-ն իր 87-ամյա պատմության մեջ առաջին անգամ խոսեց Գերմանիայում գործարանների փակման մասին։ Պատճառներն են՝ թույլ պահանջարկը Եվրոպայում, թանկ էներգակիրները, էլեկտրամոբիլներին դանդաղ անցումը, բազմամիլիարդանոց տարեկան մաքսատուրքերը և Չինաստանի կողմից մրցակցության ուժեղացումը։ Արդյունքում աշխարհի մեծությամբ երկրորդ ավտոարտադրողի ղեկավարությունը ստիպված եղավ վերակառուցել իր գլոբալ բիզնեսը՝ միաժամանակ առաջարկելով կրճատել ծախսերը 4 միլիարդ եվրոյով, շուրջ 120 հազար աշխատակցի աշխատավարձը նվազեցնել 10%-ով, փակել գերմանական տասը գործարանից մինչև երեքը և աշխատանքից ազատել 100 000 բանվորի»։