Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։
«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ նրան մեղադրում են «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Նույն գործով անցնում է նաև ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ Նորայր Յոլչյանը։
Տոնոյանի և Յոլչյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և համակցված այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։