«Ասում են՝ ապագայում լինելու եք Ադրբեջանում ՀՀ դեսպանը»․ լրագրողը՝ Արեգ Քոչինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ադրբեջան ձեր այցելությունից հետո նշում էին, որ ապագայի համար հող եք նախապատրաստում, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները վերջնականապես կարգավորվեն, դուք լինեք Ադրբեջանում ՀՀ դեսպանը։ Արդյո՞ք պատրաստ եք ստանձնել այդ պատասխանատվությունը»,- այսօր Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ լրագրողը հարց ուղղեց քաղաքագետ Արեգ Քոչինյանին։ «Իմ կյանքում մեկ անգամ արդեն հրաժարվել եմ դիվանագիտական կարիերայից, երբ որ ավարտել եմ դիվանագիտական ակադեմիան և չեմ պատրաստվում վերանայել այդ հարցի պատասխանը։ Ես դիվանագետ չեմ ուզում լինել, այնպես որ՝ ոչ»,- ի պատասխան ասաց Արեգ Քոչինյանը։

Leave a comment