Փաշինյանի անունով կրկին կեղծ օգտահաշիվ է բացվել Տելեգրամում

Վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ քաղաքացիներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ,

Տեղեկացնում ենք, որ Տելեգրամում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ։

Նշված օգտահաշվից կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ ստանալու կամ որոշակի գործողություններ կատարելու պահանջներով։

Խնդրում ենք լինել առավել զգոն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները.

Չպատասխանել նման օգտահաշիվներից ստացված հաղորդագրություններին։

Չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն, այդ թվում՝ գաղտնաբառեր, հաստատման կոդեր, բանկային տվյալներ և այլն։

Չկատարել դրամական փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջների հիման վրա։

Անհրաժեշտության դեպքում արգելափակել տվյալ օգտահաշիվը (Block) և հաղորդել դրա մասին՝ որպես խարդախություն կամ սպամ (Report)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment