Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է իր ակումբակից Վինիսիուս Ժունիորին։

Նիդերլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ տնային խաղում Ֆրանսիայի հավաքականի ավագը դարձել էր դուբլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ արժանանալով լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Վինիսիուսը խփել էր մեկ գոլ ու ընդհատել առանց գոլի շարքը։ 26-ամյա բրազիլացին գոլի հեղինակ չէր դարձել նախորդ 11 խաղերում՝ օգոստոսի 27-ից սկսած։

«Ռեալը» 15 միավորով Չեմպիոնների լիգայի ընթացիկ առաջատարն է։



Դավիթ Եղիազարյան

Leave a comment