Ուկրաինայի պետական բյուջեն 1.5 մլրդ դոլարի եկամուտ է կորցրել

Տնտեսագետ Օլեգ Պենդինը հայտնել է, որ Ուկրաինայի բյուջեն արդեն կորցրել է 1,5 մլրդ դոլարի եկամուտ։ Պատճառը պայթյունների հետևանքով առաջացած լայնածավալ ավերածություններն են։ Այն շեմը, որին կառավարությունը նախատեսում էր հասնել միայն տարեվերջին, երկիրն արդեն հատել է նոյեմբերին։

Փորձագետը նաև նշել է, որ Ուկրաինայի ազգային բանկը տարվա արդյունքներով կանխատեսում է ՀՆԱ-ի 0.4% անկում։ Սակայն ինքը՝ տնտեսագետը, կարծում է, որ դեկտեմբերին այդ ցուցանիշն ավելի բարձր կլինի։

2026 թվականի պետական բյուջեով նախատեսվել էին շուրջ 69 մլրդ դոլարի եկամուտներ և մոտ 116 մլրդ դոլարի ծախսեր։ 47.5 մլրդ դոլարի (ՀՆԱ-ի շուրջ 18.4%) բյուջետային պակասուրդը նախատեսվում էր ծածկել արևմտյան օգնության հաշվին։

2027 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է շուրջ 36 մլրդ դոլարի պակասուրդով, որը նույնպես նախատեսվում է ֆինանսավորել արևմտյան աջակցությամբ։

«Ուկրաինսկայա պրավդա»-ի հաշվարկներով՝ 2022 թվականի փետրվարից ի վեր արևմտյան գործընկերները Ուկրաինային հատկացրել են գրեթե 200 մլրդ դոլար։

Ուկրաինայի նախկին վարչապետ (2010-2014 թթ.) Նիկոլայ Ազարովը նշել է, որ առանց արևմտյան վարկավորման Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես պետություն։

Leave a comment