Քաղաքականություն
25.11.2026 | 12:01
Ուկրաինական ուժերը նոյեմբերի լույս 25-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ռուսաստանի Սամարայի մարզին։ Մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը, գրում է Current time-ը։
Նրա խոսքով՝ մարզի երկնքում խոցվել է ավելի քան 145 անօդաչու թռչող սարք։
«Մենք շարունակում ենք տեղեկություններ հավաքել։ Գործում է օպերատիվ շտաբը։ Կան նաև հետևանքներ տեղում»,- նշել է նա՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
Ֆեդորիշչևի խոսքով՝ առանձին տարածքներում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։
Ուկրաինական Supernova+ և Exilenova+ մոնիթորինգային տելեգրամ ալիքները հայտնում են Սիզրանի և Կույբիշևի նավթավերամշակման գործարանների վրա հարձակման մասին։ Դրանք Սամարայի մարզի երկու խոշորագույն ձեռնարկություններն են։ Astra-ն հաստատում է երկու գործարանների վրա հարձակման մասին տեղեկությունը։ Հրապարակվում են նաև հարձակումից հետո բռնկված հրդեհների լուսանկարներն ու տեսանյութերը։
Սիզրանի և Կույբիշևի նավթավերամշակման գործարանները մտնում են «Ռոսնեֆտի» Սամարայի խմբի կազմի մեջ։ Սիզրանի գործարանի տարեկան հզորությունը 8,5 միլիոն տոննա է, Կույբիշևինը՝ 7 միլիոն տոննա։ Ուկրաինական ուժերը նախկինում ևս բազմիցս հարվածել են երկու ձեռնարկություններին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի