Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթյել

Հորմուզի նեղուցում երկու նավթային լցանավեր պայթել են ականների վրա և բռնկվել, հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը։

Երկու «խախտում թույլ տված» լցանավեր պայթել են ծովային ականների վրա Հորմուզի նեղուցի հարավային և արևելյան ափերի մոտ. դրանց շարժիչային բաժանմունքներում հրդեհ է բռնկվել։

Հորմուզի նեղուցը կենսական նշանակություն ունեցող ուղի է նավթի և հեղուկ բնական գազի (ՀԲԳ) համաշխարհային փոխադրումների համար։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ նեղուցով նավարկությունը խիստ սահմանափակվել է։ Թեհրանը հայտարարել է, որ մտադիր է պահպանել այդ սահմանափակումները, քանի դեռ իր պայմանները չեն կատարվել. այդ պայմանները ներառում են ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների վերացումը։

Թեև առանձին նավեր շարունակում են անցնել, նեղուցով իրականացվող ծովային երթևեկության ծավալը զգալիորեն ավելի ցածր է մնում, քան հակամարտության սկսվելուց առաջ էր։

Leave a comment