«Հրապարակ». Գավառում սգում էին հերթական զինծառայողի մահը, իսկ Վանաձորում ԳՇ պետի հետ բուժճառայողները խնջույք էին անում

«Հրապարակ». Գավառում սգում էին հերթական զինծառայողի մահը, իսկ Վանաձորում ԳՇ պետի հետ բուժճառայողները խնջույք էին անում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 17-ին զինվորական տոնացույցով նշվում է բուժծառայողի օրը։ Մեր տեղեկություններով՝ այդ օրը ռազմական բժիշկները մոտ 300 հոգու մասնակցությամբ միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետը:

Մեր աղբյուրն ասաց, որ միջոցառումը կազմակերպվել է Վանաձորի «Մարսել» ռեստորանում, որտեղ մինչև ուշ երեկո մեծ շուքով նշել են բուժծառայողի օրը՝ հաշվի չառնելով, որ այդ օրը բանակում մահ է գրանցվել. Գավառում սգում էին հերթական զինծառայողի մահը: Վանաձորի «Մարսել» ռեստորանից հաստատեցին մեր տեղեկությունը, որ իրենց մոտ նման միջոցառում է եղել»։
 

Leave a comment