Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը համակողմանիորեն քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև պայմանավորվել շարունակել շփումները քննարկված ուղղություններով։