ՀՀ վարկային կազմակերպությունները 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ 454․9 մլրդ-ի վարկեր են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2026 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 454,930 մլն դրամ (454․9 մլրդ) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 51,513 մլն դրամով կամ 12․8%-ով։

Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 25,898 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 429,033 մլն դրամ։

Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 19․2%-ը կամ 82,166 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի սեպտեմբերի վերջի համեմատ աճել է 25․3%-ով։

Տրամադրած վարկերի 80․8%-ը կամ 346,866 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի սեպտեմբերի վերջի համեմատ աճել է 18․6%-ով։

Leave a comment