Ռուսաստանի պատվիրակությունը մանրամասն հրահանգներ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ մինչև Ժնևում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ բանակցություններին մեկնելը։
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակությունը կընդլայնվի։ «Մեդինսկին կմնա ռուսական պատվիրակության ղեկավարը։ Նա չի մասնակցել Աբու Դաբիի փուլերին, քանի որ այնտեղ քննարկվել են անվտանգության հարցեր։ Ժնևում ռուսական պատվիրակությունը կընդլայնվի։ Մեդինսկուց բացի, կմասնակցեն նաև Գալուզինը, Կոստյուկովը և ուրիշներ»,
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ Ժնևյան բանակցությունները կընդգրկեն Աբու Դաբիում կայացածներից ավելի լայն շրջանակի հարցեր, այդ թվում՝ տարածքային հարցեր։