«Հայաստանի օկուպացված տարածքների հարցը միանշանակ բարձրաձայնվել է»:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ Հայաստանում տեղի ունեցած հանդիպման քննարկումների ժամանակ։
Ըստ Մինասյանի՝ կա երկկողմ փոխըմբռնում, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի համատեքստում:
«Ասեմ ավելին՝ առաջիկայում նախատեսվում է նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում:
Հաշվի առնելով, որ նախորդն Ադրբեջանի տարածքում էր տեղի ունեցել՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հայաստանի տարածքում տեղի կունենա»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք , որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել էին ՀՀ՝ մասնակցելու «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվող երկկողմ կլոր սեղանին։