Վրաերթ Վանաձորում. 8–ամյա երեխային ուղղաթիռով տեղափոխել են Երևան

Բաժանորդագրվել

Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Ռազմիկ Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել 8-ամյա Դ.Ա.–ին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, ժամը 07։30-ի սահմաններում։

«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Բժիշկները վրաերթի ենթարկվածին նախ տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխան սանավիացիայով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը»,– գրում է կայքը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment