Հնգամյա ժամկետը լրանում է, իսկ Սևանի քաղաքային զբոսայգում որևէ աշխատանք չի կատարվել. Վահրամ Գևորգյան

Սևան համայնքի ղեկավարի թեկնածու, «Միասնական համայնք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վահրամ Գևորգյանը շարունակում է քարոզարշավը համայնքի բնակավայրերում։ Բնակիչների հետ հանդիպումներից մեկում նա անդրադարձել է համայնքի գործող ղեկավար Սարգիս Մուրադյանի ներկայացրած 2022–2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրին, որը պետք է կատարված լիներ այս տարվա դրությամբ։

Այդ ծրագրով նախատեսված էր «Սևանի քաղաքային զբոսայգու վերականգնում՝ այն դարձնելով մշակույթի և ժամանցի տարածաշրջանային զբոսայգի»։ Սակայն, ինչպես նշել է Վահրամ Գևորգյանը, հնգամյա ժամկետը լրանում է, իսկ զբոսայգում որևէ աշխատանք չի կատարվել։ «Մուրադյան Սարգիսը սուտ է խոսում, եթե մի ծառ տնկել է զբոսայգում, ուրեմն համարեք, որ ծրագիրը կատարել է»,– ասել է նա։

Վահրամ Գևորգյանը ընտրողներին կոչ է արել թեկնածուներին գնահատել ոչ թե խոսքով, այլ կատարած աշխատանքով։

«Միասնական համայնք» կուսակցությունը նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցում է թիվ 6 համարով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment