Կալանավայրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր Սահմանադրության նախագիծն ուղարկել են, բայց ՔԿՀ-ից իրեն չեն փոխանցել․ այս մասին այսօր հակասահմանադրական ճանաչված՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա հարցերի չպատասխանեց, քանի որ շփումները սահմանափակված են։
Իսկ լրագրողի հարցին՝ իսկապե՞ս իր բանտային պայմանները վատն են, հորդորեց այդ թեմայով խոսել պատգամավորների հետ, ովքեր իրեն այցելել են։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)