Երիտասարդ կուրսանտները հանդիսավոր երդում կտան հերոս Մոնթե Մելքոնյանի շիրիմի առջև

Երիտասարդ կուրսանտները հանդիսավոր երդում կտան հերոսի շիրիմի առջև

«Ապագա զինվոր» ՀԿ-ի երիտասարդ կուրսանտները հանդիսավոր երդում կտան հերոսի շիրիմի առջև։

Նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա կապակցությամբ կկազմակերպվի հիշատակի և ռազմահայրենասիրական միջոցառում՝ նվիրված հայ ժողովրդի հերոսական անցյալին, հայրենիքի պաշտպանության գաղափարին և երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը։

Միջոցառման շրջանակներում «Ապագա զինվոր» կազմակերպության կուրսանտները հանդիսավոր պայմաններում երդում կտան Մոնթե Մելքոնյանի շիրիմի առջև՝ վերահաստատելով իրենց նվիրվածությունը հայրենիքին, ազգային արժեքներին և հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին։

Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն նաև ռազմամարզական ցուցադրական ելույթներ, որոնց շրջանակներում կուրսանտները կներկայացնեն ձեռնամարտի տարբեր հնարքներ, ֆիզիկական պատրաստվածության և մարտական հմտությունների ցուցադրություններ։

Նախաձեռնությանը կմիանան նաև Հայաստանիմի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ նախկին զինծառայողների և վետերանների միավորումներ, որոնք իրենցմասնակցությամբ կհարգեն հերոսի հիշատակը և կընդգծեն սերունդների միջև հայրենասիրականարժեքների փոխանցման կարևորությունը։

Միջոցառման մանրամասները՝

• Ամսաթիվ՝ 25 նոյեմբերի, 2026 թ.

• Ժամը՝ 14:00

• Վայրը՝ Եռաբլուր Զինվորական Պանթեոն

• Մասնակիցներ՝ «Ապագա զինվոր» ՀԿ

Հրավիրում ենք զանգվածային լրատվությանմիջոցների ներկայացուցիչներին լուսաբանելումիջոցառումը և մասնակցելու հերոսիհիշատակին նվիրված այս խորհրդանշականնախաձեռնությանը։

Լրացուցիչ տեղեկությունների և լուսաբանմանկազմակերպման համար՝

Կոնտակտային անձ՝ Սարո Երեմյան 

Հեռախոսահամար՝ +37477262965

Էլեկտրոնային հասցե՝ [email protected]

Leave a comment