Արցախցիների ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվում է մինչև 2027թ․ վերջ

https://arm.sputniknews.ru/20261124/arcakhcineri-zhamanakavvor-pashtpanutjan-zhamkety-erkaradzgvum-e-minchev-2027t-verj-109712226.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0b/11/25383475_90:0:1510:1065_1920x0_80_0_0_903cd17640d2a04c129f98ec3cde4fc3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բռնի տեղահանված, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, անձնագիր, փախստական

բռնի տեղահանված, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, անձնագիր, փախստական

Բաժանորդագրվել

2024թ․ հունվարի 28-ից ՀՀ սահմանը հատելիս Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պարտադիր պետք է ներկայացնեն ոչ միայն անձնագիր, այլև ԺՊՎ։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Կառավարության որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունն ապահովելու և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում հնարավոր վարչական խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ»,- հայտնում է ՄՔԾ-ն։

Գործող կարգավորումների համաձայն՝ «070» ծածկագրով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։ Անձնագրի փոխարինման դեպքում պետք է փոխանակվի նաև փախստականի վկայականը։ Սա կարող է խնդիրներ առաջացնել այն անձանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, քանի որ անհրաժեշտ փաստաթղթերի շարքում նախատեսված է նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացումը։

Հիշեցնենք՝ 1951թ․ ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայով սահմանվում են միջազգային պաշտպանության սկզբունքները։

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար որոշվեց այնպիսի գործիք կիրառել, որի շնորհիվ ապաստանի անհատական հայցեր քննելու կարիք չլինի։ Կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի որոշմամբ ամբողջ տեղահանված բնակչությանը տրվեց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը, ըստ էության, նույն փախստականի կարգավիճակն է։
Այն տրվեց բոլոր նրանց, ովքեր ունեն հաշվառում ԼՂ բնակչության պետական ռեգիստրում, ում վերջին հաշվառումը եղել է ԼՂ բնակչության պետական ռեգիստրում,
ովքեր չեն ունեցել հաշվառում պետական ռեգիստրում (հիմնականում հեռավոր, լեռնային գյուղերում ապրող տարեցներ), բայց տեղահանության օրերին ՄՔԾ-ի կողմից գրանցվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների շտեմարանում։

Կարգավիճակի համար պարտադիր պայման է չլինել որևէ այլ օտար երկրի քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության։

Ընդհանուր առմամբ, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրվեց առնվազն 120 հազար անձի (այս թվերը պիտի հստակեցվեն ժամանակի ընթացքում, քանի որ այլ երկրի քաղաքացիություն ունենալու հանգամանքը ստուգվել կարող է, օրինակ, անձնագրային բաժանմունքներում, պահանջում է ժամանակ և լրացուցիչ փաստաթղթեր)։
2024թ․ հունվարի 28-ից ՀՀ սահմանը հատելիս Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պարտադիր պետք է ներկայացնեն ոչ միայն անձնագիր, այլև ԺՊՎ։

Արցախից բռնի տեղահանվածները կարո՞ղ են Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալ. պարզաբանում

Leave a comment