Կեղտոտ բանի մեջ մտավ․ շնորհավորեցի քաղաքապետ լինելու կապակցությամբ, ոչ մի բան չգրեց․ Արմինե Պողոսյանը՝ Հայկ Մարությանի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մկոյի հետ բաժանվելուց հետո ես չեմ ընդունում Հայկոյի այս տարբերակը, որովհետև ինքը այնքան տաղանդավոր մարդ էր, պետք է շարունակեր իր թատերական գործունեությունը: Ինչ-որ ներկայացումներ է անում, բայց այս կեղտոտ բանի մեջ, որ նա մտավ, ես հիասթափվեցի:

Այսօր, որ ասում են՝ Հայկո, ես մի քիչ լուրջ չեմ ընդունում: Ես չեմ սիրում, որ մարդ իր կյանքն ու գործունեությունն ինչ-որ բանի համար կարող է վտանգել և ջուրը գցել: Ինձ դա դուր չի գալիս: Նա այնքան լավ մարդ էր, հիմա լրիվ փոխված կլինի: Ես իր հետ չեմ շփվել ճիշտն ասած: Մի հարցովնրան դիմեցի, երբ նոր էր հեղափոխությունը եղել և ինքը բացասական արձագանք տվեց, ես մտածեցի, որ մենք երևի ընկերներ չենք»։

Հարցին, արդյոք անօրինական էր նրա խնդրանքը, Պողոսյանն ասաց, որ ոչ։ 

«Նույնիսկ իրեն գրեցի՝ շնորհավորում եմ քաղաքապետ լինելու կապակցությամբ, ինքը ոչ մի բան ինձ չգրեց։ Դու դերասան ավելի լավն ես, մարդկանց պետք ես որպես դերասան; »,-Tete A Tete-ի եթերում Հայկ Մարությանի մասին ասել է դերասանուհի Արմինե Պողոսյանը:

Leave a comment