https://arm.sputniknews.ru/20261124/irany-harstacvats-urany-ktvoghni-ir-taratsqum-magate-i-verahskvoghutjan-nerqvo-109706929.html
Իրանը հարստացված ուրանը կթողնի իր տարածքում՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո
Իրանը հարստացված ուրանը կթողնի իր տարածքում՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո
Sputnik Արմենիա
Թեհրանն ուշադրությամբ և լրջորեն ուսումնասիրում է քննարկվող կատարա-պակիստանյան նախաձեռնությունը, ըստ որի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանը կպահպանի իր… 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T14:03+0400
2026-11-24T14:03+0400
2026-11-24T14:22+0400
իրանի իսլամական հանրապետություն
ուրան
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրի սահմաններից, միջուկային նյութերը կմնան իշխանությունների տնօրինության տակև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Կահիրեում Իրանի շահերի բաժնի ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիփուրը։«Իրանի սկզբունքը մնում է անփոփոխ` իրանական ուրանը կմնա Իրանում՝ երկրի լիակատար ինքնիշխանության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո»,-ասել է Ֆերդոուսիփուրը։Դիվանագետի խոսքով՝ Թեհրանն ուշադրությամբ և լրջորեն ուսումնասիրում է քննարկվող կատարա-պակիստանյան նախաձեռնությունը, ըստ որի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանը կպահպանի իր տարածքում ուրանը մինչև 3,67% հարստացնելու իրավունքը։Ինչպես ընդգծել է դիվանագետը, ցանկացած համաձայնագիր պետք է ամրագրի ուրանի հարստացման հարցում Իրանի իրավունքը, պատժամիջոցների ամբողջական, ստուգելի և անշրջելի վերացումը, ինչպես նաև երաշխիքներ առ այն, որ ԱՄՆ-ն կրկին դուրս չի գա ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչպես պատահեց 2018 թվականին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ուրան, ամն
իրանի իսլամական հանրապետություն, ուրան, ամն
14:03 24.11.2026 (Թարմացված է: 14:22 24.11.2026)
Բաժանորդագրվել
Թեհրանն ուշադրությամբ և լրջորեն ուսումնասիրում է քննարկվող կատարա-պակիստանյան նախաձեռնությունը, ըստ որի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանը կպահպանի իր տարածքում ուրանը մինչև 3,67% հարստացնելու իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրի սահմաններից, միջուկային նյութերը կմնան իշխանությունների տնօրինության տակև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Կահիրեում Իրանի շահերի բաժնի ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիփուրը։
«Իրանի սկզբունքը մնում է անփոփոխ` իրանական ուրանը կմնա Իրանում՝ երկրի լիակատար ինքնիշխանության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո»,-ասել է Ֆերդոուսիփուրը։
Դիվանագետի խոսքով՝ Թեհրանն ուշադրությամբ և լրջորեն ուսումնասիրում է քննարկվող կատարա-պակիստանյան նախաձեռնությունը, ըստ որի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանը կպահպանի իր տարածքում ուրանը մինչև 3,67% հարստացնելու իրավունքը։
Ինչպես ընդգծել է դիվանագետը, ցանկացած համաձայնագիր պետք է ամրագրի ուրանի հարստացման հարցում Իրանի իրավունքը, պատժամիջոցների ամբողջական, ստուգելի և անշրջելի վերացումը, ինչպես նաև երաշխիքներ առ այն, որ ԱՄՆ-ն կրկին դուրս չի գա ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչպես պատահեց 2018 թվականին