Գոյություն ունի ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված «Անքաղաքացիության նվազեցման մասին կոնվենցիա», որ ընդունվել է 1961 թ․-ին։ Հայաստանը դրան միացել է 1994 թ․-ին։ Կոնվենցիայի 8(1) կետը հստակորեն ամրագրում է․ «Պայմանավորվող պետությունը չպետք է անձին զրկի քաղաքացիությունից, եթե այդպիսի զրկման հետևանքով նա կդառնա քաղաքացիություն չունեցող անձ»։
ՀՀ-ում դե-ֆակտո իշխող ռեժիմի ներկայացրած «սահմանադրության» 11.5 կետը, ընդհակառակը, նախատեսում է անձին դատարանի որոշմամբ (sic!) քաղաքացիությունից զրկելու մեխանիզմ։
Ձեր ուշադրությունը կենտրոնացնում եմ հենց այս մեկ փոփոխության վրա՝ ցույց տալու համար, որ իբր նոր, «կուլտուրական», «միջազգային իրավունքի վրա հենված սահմանադրության» նախագիծը, այո՛, Ալիևի խանության ներքին կանոնակարգ է, որ թքած ունի ինչպես հայ ազգի և Հայաստանի շահերի, այնպես էլ միջազգային իրավունքի վրա։
Էլբակյան Էդգար
քաղաքագետ