ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է COP17-ի արդյունքներն ու երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Երևանում COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ առանձնահատուկ կարևորելով նախագահության դերը կողմերի դիրքորոշումների մերձեցման, համաձայնության հասնելու և առանցքային որոշումների ընդունման գործում։

Իմ հերթին շնորհակալություն եմ հայտնել Արգենտինային՝ համաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության և բանակցություններում կառուցողական ներգրավվածության համար։

Անդրադարձել ենք COP17-ի արդյունքներին և «Երևանյան ուղու» իրականացման շրջանակում հետագա համագործակցության հնարավորություններին։

Քննարկել ենք հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կարևորելով առկա իրավապայմանագրային հենքի ներուժի լիարժեք օգտագործումը։

Կարևորել եմ երկու երկրների գիտական և մասնագիտական կառույցների միջև կապերի ամրապնդումը, համատեղ հետազոտությունների իրականացումն ու փորձի փոխանակումը։

Leave a comment