907 բանաձևը «չի լուծարվել», Կիրանց գյուղն էլ չի հանձնվել․ Կարապետյանի ուժի ներկայացուցչի սխալ պնդումները․FIP

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սամվել Կարապետյանի նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մի շարք սխալ պնդումներ է արել, որոնց անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակը»։ 

Կասեցումը լուծարում չէ․ սխալ պնդում՝ 907 բանաձևի մասին

Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին՝ Մելոյանը պնդել է, թե ի թիվս բազմաթիվ այլ օգուտների «Ադրբեջանի համար լուծարվել է բանաձևը 1992 թվականին, որով արգելվում էր ռազմական մթերքի մատուցումը Ադրբեջանի կողմին ԱՄՆ-ի կողմից»։ 

Մելոյանը նկատի ունի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը սահմանափակող 907-րդ բանաձևը։ 

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ ստորագրեց Բաքվին ռազմական օգնության տրամադրումը սահմանափակող 907-րդ բանաձևի կասեցման ժամկետը երկարաձգելու մասին հուշագիրը։ Ավելի ուշ, դրա հրապարակված տեքստում նշվում էր, որ «բանաձևի կասեցումը չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

Ամեն ինչ փոխվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչական հարձակումից հետո: ԱՄՆ-ի հայտարարած ահաբեկչության դեմ գլոբալ պայքարն ու Աֆղանստանում պատերազմը թելադրում էին վերջինիս նոր գործընկերներ ձեռք բերել տարածաշրջանում և համագործակցել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։

Այս գործոններից ելնելով՝ 2002 թվականին ԱՄՆ Կոնգրեսը, չչեղարկելով բանաձևը, երկրի նախագահին տվեց օրենսդրական հնարավորություն՝ ամեն տարի ըստ անհրաժեշտության այն կասեցնելու կամ շրջանցելու (waiver-անգլերեն)։ 

Բանաձևի կասեցումն «աննախադեպ» չէ, այն գրեթե միշտ կիրառվել է

FIP.am-ը պարզել է, որ 2002 թվականից ի վեր բանաձևի կասեցման վերաբերյալ օրենսդրական սողանցքից օգտվել են ԱՄՆ բոլոր նախագահները (Բուշ, Օբամա, Թրամփ, Բայդեն)․ այն գրեթե միշտ կասեցվել է՝ մոտ 20 անգամ կամ երկու տասնամյակ  շարունակ։ 

Բանաձևի կասեցում չի եղել միայն 2023-2024 թվականներին՝ պայմանավորված 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմամբ ու հաջորդած էթնիկ զտմամբ․ այդ ժամանակ ՄՄՆ օրենսդիր մարմինը ընդունեց նախաձեռնություն, որով սահմանափակում էր ԱՄՆ նախագահի՝ բանաձևը շրջանցելու իրավունքը։ 

ԱՄՆ նախագահը չի կարող չեղարկել բանաձևը 

Մելոյանը տարածում է նաև սխալ պնդում, թե Թրամփն իր օգոստոսի 8-ի հուշագրով առհասարակ «լուծարել է» բանաձևը, ինչը չի համապատասխանում իրականությանը․ ԱՄՆ նախագահը ԱՄՆ Կոնգրեսից իրեն տրված իրավասության շրջանակում կարող է   միայն կասեցնել բանաձևը ընդամենը մեկ տարով, բայց չի կարող չեղարկել այն․ այդ իրավասությունը տրված է բացառապես ԱՄՆ Կոնգրեսին, որը օգոստոսյան պայմանավորվածություններից հետո դեռևս նման նախաձեռնությամբ հանդես չի եկել։ 

Այս առումով նախագահը գործում է բացառապես Կոնգրեսի սահմանած շրջանակում, որը կարող է նաև ըստ անհրաժեշտության սահմանափակել նախագահին տրված այդ իրավասությունը, ինչպես դա արեց 2023-2024 թվականներին։ 

Այսպիսով, թեև 907 բանաձևի կասեցումը Մելոյանը ներկայացնում է որպես դրա չեղարկում կամ դիվանագիտական աննախադեպ հաջողություն Ադրբեջանի համար,  փաստացի այն ընդամենը ժամանակավոր միջոց է, որը յուրաքանչյուր տարի կախված է ԱՄՆ նախագահի որոշումից և Կոնգրեսի սահմանած շրջանակներից։

Կիրանցն ու ՀՀ ինքնիշխան տարածքներ չեն հանձնվել Ադրբեջանին

Կարապետյանի կուսակցության ներկայացուցիչը, անդրադառնալով 2024 թվականին Տավուշում սկիզբ առած սահմանազատման գործընթացին, նշել է, թե «ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնել Կիրանց գյուղը»։ 

«Սահմանազատման գործընթացով Կիրանցը հանձնվեց՝ այսինքն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածներ հանձնվում են թշնամուն առանց հանրաքվեի»,— ասել է նա։

Ավելին՝ այստեղ

Leave a comment