Թրամփը նոյեմբերի 25-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 25-ին Ֆլորիդա նահանգում հանդիպում կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին հետևում է նոյեմբերի 23-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած՝ ամերիկացի առաջնորդի աշխատանքային ժամանակացույցից։

Հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 16:00-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում։ Այն կանցկացվի լրատվամիջոցների համար փակ ձևաչափով։ Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկելու ԱՄՆ նախագահն ու Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը, չի հստակեցվում։

Սպասվում է, որ Թրամփը նոյեմբերի 24-ին կմեկնի Ֆլորիդա, որտեղ գտնվում է նրա Մար-ա-Լագո կալվածքը։ ԱՄՆ նախագահն այնտեղ կանցկացնի Գոհաբանության օրվա հանգստյան օրերը։ ԱՄՆ-ում 2026 թվականին տոնը նշվելու է նոյեմբերի 26-ին։

Leave a comment