Պենտագոնը հետաձգում է Patriot համակարգերի փոխանցումն Ուկրաինային. FT

ԱՄՆ պատերազմի նախարարությունը հետաձգել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մոտ 60 որսացող հրթիռների փոխանցումն Ուկրաինային, այդ թվում՝ այն հրթիռների, որոնք պետք է տրամադրվեին եվրոպական պահեստներից։ Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ում նախագծված և արտադրված PAC-3 և PAC-2 տեսակի որսացող հրթիռների մատակարարումը, որոնք ձեռք են բերվել Կիեւի արևմտյան դաշնակիցների միջոցներով, արգելակվում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի կողմից։ Քանի որ Patriot-ի այս հրթիռներն արտադրվում են Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնը պետք է հաստատի արտահանման և վերաարտահանման բոլոր համապատասխան համաձայնագրերը. այս պահանջը տարածվում է նաև եվրոպական պահեստներից հրթիռների փոխանցման վրա։

Նշվում է, որ մատակարարման սկզբնական ժամանակացույցով նախատեսված է եղել սեպտեմբերին առաքել 8, հոկտեմբերին՝ 10, նոյեմբերին՝ ևս 10, իսկ դեկտեմբերին՝ 12 PAC-3 հրթիռ։ Սակայն առայժմ այս խմբաքանակներից ոչ մեկի առաքումը թույլտվություն չի ստացել։

Leave a comment