ԱԶԲ-ի հետ քննարկվել են Հայաստանում հողմային էներգետիկայի զարգացման հնարավորությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը։

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաև էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչներ:

Ապիտոնյանը կարևորել է Հայաստանում վերականգնվող էներգիայի, մասնավորապես՝ հողմային էներգետիկայի զարգացման հեռանկարը։ Նախարարի տեղակալն ընդգծել է այդ համատեքստում էներգետիկ անկախության բարձրացման, ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի և ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040-ը) թիրախներին հասնելու կարևորությունը:

ԱԶԲ գործընկերները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող՝ «Հայաստանի Հանրապետությունում հողմային էլեկտրաէներգիայի արտադրության հնարավոր ծրագրերի կենսունակության գնահատման» ծրագրի առաջին փուլի արդյունքները:

Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ և կարևորել Ծրագրի շարունակականությունը:

Leave a comment