Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի Շվերտե քաղաքում դիմակավոր անձը հարձակվել է քաղաքական գործչի վրա «Կանաչների» կուսակցության գրասենյակում։
Ըստ Bild թերթի՝ միջադեպի հետևանքով երեք մարդ է տուժել։
Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին խմբակցության հանդիպման ժամանակ։ Պարբերականի տվյալներով՝ այդ պահին շենքում տասից ավելի մարդ է եղել։ Հարձակվողի մոտ եղել է ձեռքի կրակմարիչ։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Հարձակման հանգամանքների և ստացված վնասվածքների բնույթի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Կասկածյալը դիմել է փախուստի, իսկ նրա արարքի դրդապատճառները մնում են անհայտ։
Հունիսին Ռոստոկի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասի խորհրդարանի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության անդամ Միխայել Մայստերի վրա հարձակման ենթադրյալ դեպքի առնչությամբ։ Ըստ ոստիկանության՝ երկու անհայտ անձ մոտեցել են 51-ամյա Մայստերին և, ինչպես ենթադրում են քննիչները, ուժ են կիրառել նրա նկատմամբ։ Քաղաքական գործիչը ձեռքի վնասվածք է ստացել և ահազանգել է ոստիկանություն։