TRIPP նախագիծը («Թրամփի ուղի»), որի մեկնարկի մասին նոյեմբերի 23-ին ազդարարել են Հայաստանն ու ԱՄՆ-ն, չի կարող փոխարինել գործող տրանսպորտային միջանցքներին։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են TRIPP նախագծի մեկնարկի մասին, որը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավարության միջև։
Մոխբերն ընդգծել է, որ TRIPP-ի և Հորմուզի նեղուցի հարավային երթուղու նման նախագծերը չեն կարող այլընտրանք դառնալ «իրական միջանցքներին»։
Նա ընդգծել է, որ Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում Թեհրանի համար «կարմիր գիծ» են, և երկիրը թույլ չի տա դրանք անտեսել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/79df614adb49ef70191682ce0e018efc
© 2008 — 2026 «Հրապարակ օրաթերթ»