Այ եթե շարունակենք մեզ պահել անբան անասունի նման՝ մեզ սկսզբից կկթեն, կշորթեն, հետո հաստատ կմnրթեն. Ռուբեն Մխիթարյան

«Նիկոլի բերած «բարենորոգված սահմանադրությունը շատ նման է 150 տարի առաջ Սան Ստեֆանոյից հետո Բեռլինում հայերին պարտադրված «բարենորոգմանը»,- ֆեյբուքյան եթերում ասաց Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Նա նշեց, որ այդ մասին գրել է հայ մեծանուն գրող Պարույր Սևակն իր «Անլռելի զանգագատուն» ստեղծագործության մեջ;

«Ահա կարկիր սուլթանն իսկապես,  

Ջուր դարձած հայի արյունի գետով,

Հայոց անջրդի հողն էր ոռոգում և այդ էր կոչվում բարենորոգում, այս նույն Բեռլինի 61 կետով;

Նորից մոլեգնեց մահվան հարսանիք,

Եվ Պոլսից մինչև պատժված Սասուն՝

Հայոց աշխարհի ամե՜ն մի մասում

Անբան անասուն դառնալը թվաց մի մե՜ծ արժանիք.

Թող կթե՛ն, շորթե՛ն,

Միայն… չմորթե՜ն,

Միայն… չմորթե՜ն…»;

Կարմիր սուլթանները չեն փոխվել։ Այ եթե մենք չփոխվենք և շարունակենք մեզ պահել անբան անասունի նման՝ մեզ սկսզբից կկթեն, կշորթեն, հետո հաստատ կմորթեն; Սա է ձեր բերած «բարենորոգված» սահմանակդրության արդյունքը լինելու»,- ասաց Մխիթարյանը։

Leave a comment