Բուլղարացի հայտնի պայծառատես Վանգայի կանխատեսումները մինչ օրս շարունակում են մնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Նրա ժամանակակիցներն ու կանխատեսումներն ուսումնասիրողները նշում են, որ Վանգան առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում այն տարիներին, որոնք կապված են Կրակի ուժեղ էներգիայի հետ, և 2027 թվականը՝ Կարմիր Կրակե Այծի տարին, համարվում է հենց այդպիսի շրջադարձային փուլերից մեկը։
Ըստ պահպանված վկայությունների՝ Վանգան նշել էր, որ հենց այս շրջանում Կենդանակերպի 3 նշանների առջև կբացվեն մեծ հնարավորությունների ու ֆինանսական վերելքի դռներ․
Ցուլ․ Վանգայի խոսքերով՝ երկար տարիների համբերատար աշխատանքից հետո հենց այս նշանի ներկայացուցիչները կստանան իրենց արժանի պարգևը։ 2027-ին Ցլերին սպասվում է կայուն ֆինանսական հոսք, խոշոր ձեռքբերումներ և նյութական անվտանգություն, որի մասին նրանք վաղուց էին երազում։
Առյուծ․ Գուշակը նշել էր, որ կրակոտ բնավորություն ունեցող այս նշանը կհայտնվի հաջողության կենտրոնում։ 2027 թվականին Առյուծները կկարողանան դուրս գալ նոր մակարդակի, լուծել հին ֆինանսական խնդիրները և ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը։
Այծեղջյուր․ Վանգան հատուկ հարգանքով էր վերաբերվում այս աշխատասեր նշանին։ Ըստ կանխատեսման՝ 2027-ին Այծեղջյուրների կյանքում կսկսվի «սպիտակ գիծ»․ նրանք կազատվեն ֆինանսական կախվածությունից և կկարողանան կառուցել ամուր նյութական հիմք իրենց ընտանիքի համար։
Ինչ վերաբերում է մյուս նշաններին, ապա, ըստ Վանգայի խորհրդի, 2027-ին հաջողությունը կժպտա բոլոր նրանց, ովքեր չեն խաբի, չեն վախենա աշխատել և կօգնեն իրենց մերձավորներին։